Թանկացումները սկսվել են
Նմանատիպ
Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մասնավորապես’ յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը’ 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ եւ առաջ պայմանավորված են դրամի’ վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով եւ ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով:
Նկատենք, որ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում