ԿԸՀ-ի հայերենը՝ «սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը». մամուլ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի՝ 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: «Հրապարակը» գրում է, որ բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («Modern Art Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ «Մանթաշյան 53 (շենքի պատին՝ սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)» կամ «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»: Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ՝ շենքի պատին):

Մեջբերումները բառացի՝ ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի: Հայերենում չկա «ռեշոտկա» բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված «կալանավորների վարչությունը» հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, «հայրենիքն» էլ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնը: Կամ՝ եթե մինչև քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն: ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև հայերենի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում