Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը Հայաստան ֆինանսական աջակցությո՞ւն է բերում

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը’ Ռիչարդ Հովհաննիսյանը: Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու: Այս թեմայի շուրջ թերթը զրուցել է Ր. Հովհաննիսյանի հետ, որն ասել է. «Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր ընտանիքի կողքին է եղել, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է’ համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղում կատարեք, թե որ տեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում