Ծառուկյանը չի եղել Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների և դիմավորողների մեջ

ԲՀԿ-­ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Կրկին ՀԱՕԿ նախագահ ընտրված, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նաև Անվտանգության խորհրդի նիստերին: Ավելին’ նա չի եղել նաև Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների և դիմավորողների մեջ: Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ այս անգամ ևս Ծառուկյանը չի ճանապարհի նրան, ինչը վկայում է առկա հակասությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում