Վերջապես ԱՄՆ-ը կունենա մշտական դեսպան ԵԱՀԿ Մինսկի խմբում

ԱՄՆ-ը մոտակա տարվա համար նշանակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական ներկայացուցիչ:

Apa.az գործակալության փոխանցմամաբ’ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

«Պետքարտուղար Քերրիի համար այս նշանակումը առաջնային նշանակություն ուներ: Կարևոր էր գտնել համապատասխան թեկնածու, ով արժանվույնս կփոխարիներ անխորդ դեպսաններին»:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտմեբերին ԱՄՆ-ի դեսպանը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբում ավարտել էր իր առաքելությունը, իսկ նրան ժամանակավորապես փոխարինել էր դեսպան Յան Քելլին: Այն հարցին, որ մշտական դեսպանի բացակայությունը խոսում է բանակցային գործընթացում ԱՄՆ-ի պասիվ դերակատարման մասին, Ռուբինը պատասխանել է, որ ԱՄՆ-ն կողմնակից է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ու պահպանմանը և ճանաչում է ստատուս քվոն:

Հարկ է փաստել, որ վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից իրեն ակտիվորեն դրսևորում է հատկապես Ռուսասաստանը, ում ջանքերով էլ կայանում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պարբերական հանդիպումները: Երբեմն արտգործնախարարները հանդիպում են նաև Ֆրանսիայում, սակայն ԱՄՆ-ի կողմից բավականին քիչ են նմանատիպ նախաձեռնությունները: ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում պահպանել այն փխրուն խաղաղությունը, որը կա այժմ, որպեսզի Իրան հնարավոր ներխուժման դեպքում լրացուցիչ բարդացնող հանգամանքներ չառաջանան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում