ԱՄՆ-ի նախազգուշական նամակը Թուրքիային:
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների 89 ներկայացուցիչ նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով հետ վերցնել սիոնիզմի վերաբերյալ արած սկանդալային հայտարարությունը, հայտնում է «Հուրրիյեթ»-ը։
Ուշագրավ է, որ նամակը ստորագրողների թվում կա թուրք-ամերիկյան բարեկամության խմբի 12 ներկայացուցիչ։ Էրդողանը դեռ երկար չի մարսի Վիեննայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» գագաթնաժողովի ընթացքում արած հայտարարությունը, ըստ որի սիոնիզմը և ֆաշիզմը մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործություններ են։
Այդ խոսքերն արդեն բացասական արձագանքի են արժանացել Թել Ավիվի և Եվրոպայի հրեական համայնքի կողմից։ Սիոնիզմն ու ֆաշիզմը համեմատելու Թուրքիայի վարչապետի հայտարարությանն արձագանքել էր նաև ԱՄՆ-ն։ Պետքարտուղար Ջոն Քերին այդ արտահայտությունը «խիստ վիրավորական» էր որակել: Այս ամենին շատ կտրուկ է արձագանքել նաև Իսրայելի իշխանությունները: Իսրայելի և Թուրքիայի վատթարացող հարաբերությունները ձեռք չեն տալիս ԱՄՆ-ին և նմանատիպ նամակները հիշեցումներ են Թուրքիային’ հաշվի նստելու ԱՄՆ-ի կարծիքի հետ և վերականգնելու 2010թ-ից ի վեր վատացած հարաբերությունները։
Սա ընդամենը նամակի տեքով զգուշացում էր Թուրքիային. կանխատեսլեի է, որ եթե Թուրքիան շարունակի իր այս պահելաոճը, ապա կլինեն նաև գործնական քայլեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում