Իվանաշվիլին իշխանության վերաբաշխում է կատարում

Այսօր տարածաշրջանների մամուլի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոսել է Վրաստանի մարզերում առկա կառավարման համակարգի բացթողումների և խնդիրների մասին: Իվանիշվիլին խոստացել Էր տարածաշրջաններին տալ այնքան իշխանություն եւ տեղերում կառավարման այնքան լծակներ, որքան նրանք կկարողանան վերցնել:

«Հասարակությունը դեռեւս չի կարողանում տեղերում վերահսկել իշխանություններին, եւ մենք առայժմ չենք կարողանում ապահովել երկրի կառավարումը Մենք արդեն ներկայացրել ենք տարածաշրջանների կառավարման ռազմավարությունը, եւ դրա հիման վրա կմշակվեն օրենսդրական ակտեր»,-ասել Է նա:

Իվանաշվիլու մշակած ռազմավարության համաաձայն մեծ լիազորություններ է տրվում հասրակությանը` մասնակեցլու երկրի կառվարմանը: Այդ նպատակով տարածաշրջաններում կստեղծվեն կառավարման երկմակարդակ մարմիններ՝ տարածաշրջանային ու տեղական, որտեղ կընտրվեն ղեկավարները: Բացի այդ, Վրաստանի 3500 գյուղերում կստեղծվեն կառավարման տեղական խորհուրդներ, որոնք նույնպես կընտրվեն:

Իվանաշվիլին խոսել է նաև մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին և շեշտել, որ ինքը ոչ ոքին չի տալիս տարածաշրջանների կառավարումը: Սակայն Իվանաշվիլին չի կարողացել պատասխանել Փոթիի նավահանգստի սեփականաշնորհման հետ կապված հարցին’նշելով, որ ինքը տեղյակ չի գործից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում