Կաթոլիկ աշխարհի թիվ մեկ խաղաղարարը խռովվեցրել է թուրքական մամուլը
Նմանատիպ
Մինչ Կաթոլիկ աշխարհը տոնում է Սիքստինյան Կապելլայից դուրս եկած սպիտակ ծխի առկայությունը՝ նոր Պապի ընտրությունը, թուրքական լրատվամիջոցները խուճապի են մատնվել:
Հռոմի նորընտիր Ֆրանցիսկ Պապի կողմից 2006 թվականին Թուրքիային արված կոչը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:
Թուրքական ensonhaber.com-ը կայքը «Նոր Պապ Խորխե Մարիո Բերգոլիոյի գաղտնիքները» խորագրով մեծ հոդված է նվիերլ Հռոմի պապի կյանքի մանրամասներին:
Պարբերականն ընդգծել է, որ 2006 թվականին դեռևս Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն մասնակցել է 1915 թվականի Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը’ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունն անպայման պետք է ճանաչվի’ իբրև Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործություն»,- կարդինալի խոսքերը մեջ է բերել թուրքական պարբերականը:
Թուրքական լրատվական կայքը նշում է նաև, որ Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկը հայտնի է ժողովրդի հետ մտերիմ հարաբերություններով, նա շատ հաճախ երթևեկում էր ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ՝ մետրոյով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում