Դավիթօղլուն փորձում է երկխոսել քրդերի հետ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրի հարավարևելյան քրդաբնակ նահանգներ շրջագայություն է սկսել: Օրերս «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)-ի կողմից թուրք պաշտոնյա-պատանդների ազատ արձակելը մեղմացրել է թուրքական կառավարության և քրդերի միջևհարաբերությունները:

Այցի շրջանակներում Դավութօղլուն այսօր կլինի Դիարբեքիրում (պատմական հայկական Աղնիգ նահանգ), որը համարվում է Թուրքիայի քրդերի քաղաքական և մշակութային կենտրոնը:

Դիարբեքիրում Դավութօղլուն հանդիպում կունենա Դիջլե (Տիգրիս) համալսարանի ուսանողների հետ: Վերջինս Դիրաբեքիրում այլ հանդիպումներ ևս կունենա, ապա կմեկնի Մերսին և Ուրֆա: Թեպետ Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ քրդերը համարվում են երկրի համար մեկ թշնամաին, սակայ Դավիթօղլուի դիվանագիտական կարողությունների շնորհիվ հնարավոր է նաև համաձայնության եզրեր գտնել նրանց միջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում