Հենրիկ Մխիթարյան. «Կաշխատենք հաղթել և ուրախացնել երկրպագուներին»

Հայաստանի ազագային հավաքականի հարձակվող և «Շախտյորի» կիսապշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է «Չերնոմորեցի» հետ հանդիպման ակնկալիքների մասին:

-Հենրի՛կ, այժմ «Չերնոմորեցը» ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում եւ «Դինամոյին» 5 միավոր է զիջում: Ի՞նչ ես կարծում նրանք պայքարելո՞ւ են չորրորդ տեղի համար:

– Այո: Կարծում եմ, որ այն կազմով, որով հանդես է գալիս «Չերնոմորեցը», ոչ մի այլ ակումբ հանդես չի գալիս: Նրանք հիանալի հասկանում են իրենց ներկա վիճակը եւ մնացած հանդիպումներում ամեն ինչ անելու են, որպեսզի մաքսիմալ արդյունքի հասնեն: Իհարկե, մենք ջանալու ենք նրանց միավոր չտալ Դոնեցկում: Սակայն նրանք հիանալի ֆուտբոլիստներ եւ շատ լավ մարզիչ ունեն: Եթե նրանք կարողանան ավելի շատ միավորներ վաստակել, քան հիմա ունեն, թող վաստակեն, ես միայն ուրախ կլինեմ նրանց համար, չէ՞ որ բարձր մրցակցությունը կբարձրացնի Ուկրաինայի առաջնության մակարդակը:

– Համաձա՞յն ես այն տեսակետի հետ, որ «Չերնոմորեցը» առաջին հերթին մարզչական կոլեկտիվ է:

– Այո: Գրիգորչուկը շատ ուժեղ թիմ է ստեղծել: Նրանք արժանացել են 5-րդ տեղին, օդեսացիները լավ ֆուտբոլ են ցուցադրում եւ լավ արդյունք ապահովում:

– Երբ ասացիր, որ «Չերնոմորեցը» լավ մարզավիճակում է, նկատի ունեիր նրանց գարնանային շրջանի երկու անընդմեջ հաղթանա՞կը:

-Այո: Սակայն բացի դրանից՝ առաջնությանն ինը խաղերում «Չերնոմորեցը» հաղթել է ութում: Այնպես որ այս սերիան նրանց մոտ դեռ անցած տարվանից է սկսվել:

-Մրցակիցի նման արդյունքը չի՞ վախեցնում:

-Ոչ, չի վախեցնում: Մենք հասկանում ենք, որ մենք խաղալու ենք հիանալի մրցակցի հետ, եւ մեզ հեշտ չի լինի: Բայց մենք էլ վատ մարզավիճակում չենք, կաշխատենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել մեր երկրպագուներին:

– Օդեսայում նախորդ խաղում «Շախտյորը» հաղթել էր 5:1, իսկ դու հեթ-տրիկի հեղինակ էիր դարձել: Այդ հանդիպումը ձեզ հե՞շտ տրվեց:

-Չէի ասեի, թե հաղթանակը հեշտ տրվեց: Մեզ շատ օգեց այն փաստը, որ մենք արագ գոլ խփեցինք եւ ստիպեցինք «Չերնոմորեցին» դուրս գալ պաշտպանությունից եւ հարձակվել: Չեմ կարծում, որ նրանք բաց ֆուտբոլ են խաղացել: Չնայած վերջնական 5:1 հաշվին՝ հաղթանակը մեզ հեշտ չտրվեց: Հույս ունեմ, որ այս անգամ ավելի հեշտ կլինի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում