Իվանաշվիլին հայ գործարարներին հրավիրում է Վրաստան

Ի թիվս այլ հարցերի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր տարածաշրջանային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև աբխազական երկաթուղու բացման հնարավորությանն ու նշել. « Իմ կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերկանգնելու հարցում, սակայն իրենք զգույշ են մոտենում այդ հարցին»: Այս մասին տեղեկացնում է «civil.ge» կայքը: «Գիտեք, դա շատ զգայուն թեմա է: Հարցը դիտարկվում է Ռուսաստանի հետ մեր գլոբալ հարաբերությունների, այդ թվում օկուպացված տարածքների համատեքստում: Լավ է, որ կա համապատասխան քաղաքական կամք, սակայն դա պետք է լուծվի ավելի խոշոր խնդիրների հետ զուգահեռ», – ասել է վարչապետը:

Իվանիշվիլին հայտարարել է, որ կողմ է արտահայտվել Թբիլիսիում հայ-վրացական խոշոր բիզնես ֆորում կազմակերպելուն և այդ հարցն արդեն քննարկել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, իր դաշինքի անդամ հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ: «Ցանկանում ենք այստեղ հրավիրել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գործարարներին, այլև ողջ աշխարհից հայ գործարարների», – նշել է Իվանիշվիլին ու հավել, թե նման համաժողովը հնարավորություն կընձեռի լուրջ ներդրումներ բերելՎրաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում