ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակասությունների մասին

ՀՀՇ-ում խմորումները շարունակվում են: Կուսակցությունը ոչ եւս անելու Տեր-Պետրոսյանի քայլն անակնկալ չէր շատերի համար, որովհետեւ ՀՀՇ-ի անվանափոխության հարցն այդ կառույցի առաջ Տեր-Պետրոսյանը դրել էր դեռեւս իննսունվեցին, երբ նախագահական ընտրություններում նա շատ վատ ցուցանիշներ ամրագրեց, եւ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները համոզված էին, որ Վազգենն է ընտրվել ու «նախագահ» է, ինչպես այս օրերին համոզված էր Տեր-Պետրոսյանը’ Րաֆֆու հաշվով: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Իննսունվեցին իր թիմակիցների’ ՀՀՇ-ի վրա անչափ զայրացած Տեր-Պետրոսյանը ցանկանում էր, որ ՀՀՇ-ն անվանափոխվի, տրանսֆորմացվի, վերջանա, որովհետեւ իր պարտության համար մեղավոր էր համարում իր թիմակիցներին, այդ թվում եւ’ Բաբկեն Արարքցյանին: Այն օրերին դա չստացվեց մի շարք պատճառներով:

Ընդհանրապես եւ մշտական ներքին լարվածություն է եղել ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ, տեղեկացնում են ՀՀՇ-ական մեր աղբյուրները, ինչը ոչ միայն դրսեւորվել է ՀՀՇ համագումարներում, ուր Տեր-Պետրոսյանը ցանկանում էր ՀՀՇ նախագահը լինի իր «մարդը», ՀՀՇ-ն Վանոյի «տակից» վերցնի ու ամբողջապես իրենով անի, այլեւ իշխանությունը թողնելուց հետո նա Վազգենի հետ պայմանավորվածություն ուներ’ ՀՀՇ-ն տանել Քոչարյանի տակ։ «Լեւոնի հրաժարականից հետո եկել էր Բաբիկի մոտ, նախ’ առաջարկել’ Բաբիկն առաջադրվի նախագահի թեկնածու, Բաբիկը, բնականաբար, մերժել էր, այդ հետո էր Վազգենը գնացել նաեւ Գագիկ Հարությունյանի մոտ, նա եւս «հրաժարեցվել» էր, որպեսզի Քոչարյանն առաջադրվի, որն էլ, եթե հիշում եք, Հայաստանի քաղաքացիություն չուներ, Քոչարյանն էլ հայտարարել էր, որ չի կարող մասնակցել այդ պատճառով, ՀՀՇ-ն շշմած էր, որ նրան քաղաքացիության թուղթը տվեցին, բայց ամենից շատ շշմած էինք, որ Լեւոնը, առանց թիմին տեղյակ պահելու, գնաց-մասնակցեց վերջինիս ինաուգուրացիային, շնորհավորեց նրան… այնպես որ, ամեն բան տրամաբանական ու նույն շղթայի մեջ է»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը, որը նաեւ չժխտեց, որ անելու են ամեն ինչ, որ ՀՀՇ-ն պահպանվի»,- գրում է «Իրատես de facto»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում