Արմեն Ռուստամյանն էլ է ստիպված շնչակտուր եղել

«Չնայած ծոմին, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր ամենօրյա առավոտյան քայլ-վազքը արդեն Օպերայի հրապարակում: Նրա հետ վազում են՝ մի օր Ստեփան Սաֆարյանը, մի օր՝ Արմեն Մարտիրոսյանը, մի օր’ Ռուբեն Հակոբյանը կամ բոլորով միասին, մի քանի «կռուգ», ինչը նրանց շնչակտուր է անում անսովոր լինելու պատճառով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Նախորդ օրը Արմեն Ռուստամյանի բախտը չի բերել. Ազատության հրապարակով առավոտյան տեղ շտապելիս նա տեսել է «մարշ-բրասոկի» մեջ գտնվող Ստեփան Սաֆարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ռուբեն Հակոբյանին, բարևել է և ստիպված ինքն էլ է միացել նրանց ու շնչակտուր եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում