Facebook-ն սկսել է մակնշել այն նորությունները, որոնք օգտատերերն անհավաստի են համարել

Facebook-ն, ինչպես եւ խոստացել էր, գործարկել է գործառույթ, որի միջոցով օգտատերերը, որոնք կասկածել են, թե այս սոցիալական ցանցում հրապարակված լրատվական որեւէ հաղորդագրություն անհավաստի է կամ էլ բացահայտ մտացածին, կարող են բացեիբաց հայտարարել այդ մասին: Այժմ նման հաղորդումների կողքին հայտնվում է հատուկ նշան, որը վկայում է, որ դրանում բերված տեղեկությունները դրանց ճշմարտացիության լուրջ կասկածներ են հարուցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ալգորիթմը գործում է ճիշտ այնպես, ինչպես եւ ասել էին Facebook-ի ներկայացուցիչները: Օգտատերերն, ովքեր կեղծ հաղորդագրություն են նկատել սոցցանցի նորությունների ժապավենում, քլիք են անում համապատասխան գրության մասերից մեկում՝ նշելով, որ տեղեկատվությունն իրենց կասկածելի է թվում: Դրանից հետո նորությունն ստուգվում է այն սոցիալական կայքերի եւ ընկերությունների փորձագետների կողմից, որոնք համագործակցում են սոցցանցի հետ եւ զբաղվում են փաստերի ստուգմամբ:

Եթե տեղեկատվությունն անհավաստի կամ կասածներ հարուցող է ճանաչված, ապա սոցցանցում այդ հաղորդագրության տակ կպատկերվի կարմիր քառակուսու նշան՝ ներսում եռանկյունով եւ հրամայական նշանով: Ցանկության դեպքում օգտատերը կարող է անցնել հղմանը եւ կարդալ, թե ինչու այս կամ այն պատմությունը չի համապատասխանում ճշմարտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում