Արթուր Բաղդասարյանը չի դադարում հանդես գալ պոպուլիստական հայտարարություններով

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի դադարում հանդես գալ պոպուլիստական հայտարարություններով:
Երեկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ նա հայտարարել է. «Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ ծառայողական քննություններ անցկացվեն, թե ինչու են տեղի ունեցել անհարկի քաշքշուկներ, ձգձգումներ»:
Ավելին, ըստ նրա’ հարկավոր է բյուրոկրատական քաշքշուկների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում: Փաստորեն, կոռուպցիայի ռիսկերի նվազման, քաղաքացիների դժգոհությունների վերացման մասին սկսել է խոսել նաև անձամբ Բաղդասարյանը: Բայց լավ կլիներ’ այնպես աներ, որ այդ խնդիրները չլինեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում