Գործարարները գումարները տեղափոխում են ՀՀ սահմաններից դուրս
Նմանատիպ
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Բանկային համակարգին մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել և դա ազդում է բանկերի վրա:
Ըստ այդ տեղեկությունների, դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում և ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերևս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետևանք է: Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 414 դրամ 49 լումա, որը մի փոքր ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Դատելով գործարքների ծավալից’ ավելի քան 6 միլիոն դոլար, կարելի է հաստատապես պնդել, որ դրամի արժեզրկումը կրկին կանխվել է ՀՀ ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիայի շնորհիվ: Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 21 միլիոն կանխիկ դոլար էր լցրել շուկա’ դրամի փլուզում թույլ չտալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում