Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է

«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ’ Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ»,- դատարանի որոշումն էր: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունեց իր մեղքը, սակայն դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոնին:

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Թալեաթը «Իթիաթ» կուսակցության պարագլուխներից մեկն էր, երիտթուրքական հեղափոխությունից հետո ներքին գործերի նախարար, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից Մեծ Վեզիր:

Թեհլերյանը ձերբակալվեց: 79 օր ձգված նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրում վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանը:

1921 թ. Սողոմոն Թեհլերյանը ներգրավվել է «Նեմեսիս» օպերացիայի՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններում: Նրա հիմնական խնդիրն էր գտնել և վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից՝ Թալեաթ փաշայից:

Երկար որոնումներից հետո, վերջապես, Բեռլինում գտնելով Թալեաթին’ 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը բազմաթիվ ականատեսների աչքի առջև գնդակահարում է ոճրագործին և ձերբակալվում:

Սողոմոն Թեհլերյանը մինչև 1945 թ. բնակվում է Բելգիայում, ապա մեկնում է Սան-Ֆրանցիսկո, ուր և մահանում է 1960 թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում