Իվանաշվիլի. «Ես չէի ցանկանում ուղեւորվել ԱՄՆ եւ արդարանալ այնտեղ»
Նմանատիպ
Մինչ քաղաքագետները համար քննարկման հարց է Իվանաշվիլու վարած արտաքին քաղաքական վեկտորի փոփխությունը, Վրաստանի վարչապետը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մնում Է Թբիլիսիի գլխավոր ռազմավարական գործընկերը, եւ Վաշինգտոն իր այցը տեղի կունենա մոտ ապագայում:
Իվանաշվիլին փորձում է ավելի բազմազանեցնել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը և բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Ես չէի ցանկանում ուղեւորվել ԱՄՆ եւ արդարանալ այնտեղ, հարկավոր Է որոշ ժամանակ, ինչից հետո ես անպայմանորեն կմեկնեմ եւ կապացուցեմ նրանց, որ մենք ուժեղ թիմ ունենք: Մենք ապացուցում ենք, որ լավ հարաբերություններ ենք ունենալու ինչպես Ռուսաստանի, այնպես Էլ Ամերիկայի հետ»,-ասել Է Իվանիշվիլին տարածաշրջանային ԶԼՄ-ների լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել Է «Վրացական երազանք» կոալիցիան՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, որը շուտով հաստատվեց երկրի վարչապետի պաշտոնում: Ընտրություններից հետո նա հայտարարել Էր, որ իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցը կկատարի ԱՄՆ, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ նոր կառավարության աշխատանքի կազմակերպմանն առնչվող բազմաթիվ հարցերի լուծման անհրաժեշտության կապակցությամբ պլանավորված այցը որոշել Է հետաձգել 2013 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում