Ֆալկաո. Ուզում եմ Իսպանիայի գավաթը նվաճել«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն El Hormiguero հաղորդման եթերում խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման մասին։

«Ուզում ենք երջանկացնել մեր երկրպագուներին, և ավելի լավ կլինի, եթե մեզ հաջողվի հաղթել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Շատ եմ ուզում գոլ խփել, քանի որ երբ թիմը հաղթում է, իսկ դու խփած չես լինում, թվում է, թե ինչ-որ բան պակասում է։ Մենք՝ հարձակվողներս, ապրում ենք գոլերով», – ասել է կոլումբացի ֆուտբոլիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում