Ադրբեջանում թեթև երկրաշարժ է գրանցվել
15/03/2013 12:56
Նմանատիպ
Ադրբեջանի Շամախիի շրջանում երեկ կրկին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը նույնպես գրանցվել է 3 բալ:
Նշենք, որ երկու օր առաջ նույն տարածքում կրկին թեթև երկրաշարժ էր գրանցվել: Երկու դեպքում էլ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում