15.1 C
Yerevan

Մարտի 14-ի դրությամբ ընտրությունների առնչությամբ հարուցվել է 13 քր.գործ

Նմանատիպ

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում,...

ՀՀ Նախագահի’ 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի’ 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում, ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

Ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել’ քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել’ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որեւէ մեկը չի բողոքարկվել 3 հաղորդում քննարկման փուլում է:

Աշխատանքային խմբի տեղեկանքին՝ բաղկացած 189 էջից, կարող եք ծանոթանալ կից։

Աշխատանքին խումբը համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաեւ վերջիններիս կողմից։ Մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ա.Սերգեեւը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին բարձր են գնահատել համագործակցությունը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում,...