Սիրիական քաոսի 2 տարի. մոտավորապես 70.000 զոհ, 2.5 մլն փախստական
Նմանատիպ
2011 թվ. մարտի 15-ից սկսվեցին սիրիական զինված բախումները, որոնք շարունակվում են մինչեւ այսօր: Այսօր, 2013-ի մարտի 15-ին, երկու տարի է, որ շարունակվում է սիրիական քաղաքացիական պատերազմը: Երկու տարի անընդմեջ համաշխարհային մամուլն ամեն օր տեղեկատվություն է տվել Սիրիայում նորանոր զոհերի, արյունահեղությունների, առեւանգումների մասին:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` զինված հակամարտության սկզբից հաշված` զոհվել է մոտ 70 հազար մարդ։ Ավելի քան 2.5 մլն սիրիացի ստիպված է եղել դառնալ փախստական։ Նրանցից մեծ մասը հաստատվել է Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում։ Մի մասն էլ հասել է Հյուսիսային Աֆրիկա և Եվրոպա: Մոտավորապես մեկ միլլիոն մարդ ապաստան է գտել հարևան երկրներում։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ը, Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնում են թե´ ապստամբները, թե´ կառավարական զորքերը։
Աշխարհի մի շարք քաղաքներում այսօր բարեգործական ակցիաներ են տեղի ունենալու։
Համաշխարհային զոհերը, հատկապես ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, խիստ անհանգստացած են սիրիական զարգացումներով, եւ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում` հարցին լուծում տալու համար:
Նշենք, որ այս ժամանակահատվածում Սիրիայում մահացել է մի քանի տասնյակ հայ, հարյուրավոր սիրիահայեր եկել են Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում