Հիտլերյան կոչերը Էրդողանի բերանով
15/03/2013 16:17
Նմանատիպ
Ընդդիմադիր ԺՀԿ (CHP) կուսակցության անդամ, պատգամավոր Էմինե Ուլքերը Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նիստերից մեկի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիին համեմատել է Հիտլերի հետ:
Ըստ թուրքական «ինտերնետհաբեր» լրատվական կայքի’ Ուլքերը ասել է հետևյալը. «Վարչապետը ամենաքիչը 3 երեխա էր ուզում, հիմա էլ դարձրեց 5: 1940-ականներին էլ մեկն ասել էր, որ կինը ամենաքիչը 4 երեխա պետք է ունենա, 4 և ավել երեխա ունենալու դեպքում կպարգևատրվի: Այս խոսքերը Հիտլերինն են»:
Ի պատասխան այս խոսքերին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Նուրեթին Ջանիքլին էլ հակադարձել է Ուլկերին’ ասելով. «Հիտլերը ճաշ էլ էր ուտում: Ի՞նչ է , բոլոր ճաշ ուտողները ֆաշի՞ստ են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում