ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն ապրիլի սկզբին
15/03/2013 16:35
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջրան: Այցը կկայանա ապրիլի առաջին շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը օրակարգում դեռ չի գտնվում:
«Երկու երկրների նախարարների հանդիպումը Փարիզում չկայացավ Հայաստանի նախագահական ընտրությունների պատճառով: Ուստի համանախագահներն առանձին են հանդիպել նախարարների հետ»,- ասել է Մամեդյարովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում