Ախալքալակում պահանջում են հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ
Նմանատիպ
Ախալքալակի շրջանային ժողովի պատգամավորները միաձայն որոշում են ընդունել’ պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան՝ Եվրոպական խարտիան վավերացնելու եւ հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար:
Այս որոշումն անմիջապես հետևեց երկրի վարչապետ Իվանաշվիլու երեկվա հայտարարությանը, ըստ, որի տարածաշրջանները (վրացական մարզեր) կստանան այնքան ինքնավարություն, որքան կկարողանան վերցնել: Սա լավ հնարավորություն է նաև Վրաստանի հայկական տարածքների համար՝ ընդլայնելու իրենց ինքնավարությունը, որը Սաակաշվիլու կառավարման տարիներին բավականին նվազել էր: Շուրջ 2 ժամ տեւած նիստը պատգամավորներն արդեն անվանել են «պատմական»: Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն իր հերթին հայտարարել է, որ մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրության մեջ կգրվի ոսկե տառերով:
Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես է եկել «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցությունը: Հանրապետականների կազմած դիմումում, մասնավորապես, նշվում է, որ 1999-ին Եվրոխորհդին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանը պարտավորվել է ստորագրել եւ վավերացնել Եվրոպական խարտիան, սակայն բավարարվել է միայն ստորագրմամբ: Համաձայն Եվրոպական խարտիայի որևէ երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց մայրենի լեզվով կրթությունստանալու իրավունք:
Վրաստանը չի վավերացրել խարտիան՝ զգուշանալով խթանել երկրում ապրող բազմաթիվ ազգային փոքրմասնությունների գիտակցությունը և այդպիսով նպաստել անջատողական շարժմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում