Ստորագրահավաք՝ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է ստորագրահավաք՝ «Սատարում եմ Նոր Հայաստանի պայքարին» խորագրով: Այս մասին այսօր ընթացող հանրահավաքի մեկնարկին հայտարարեց նաև Արմեն Մարտիրոսյանը:

Ստորագրահավաքի տեքստում մասնավորապես նշվում է. «Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր և մեր նվիրական պայքարում, ինչպես նաև մասնակցելու ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»։

Ստորագրելու ցանկություն ունեն բավական մեծ թվով մարդիկ, նույնիսկ հերթեր են գոյանում:

Ստորագրության համար նախատեսված թղթում նշվում է քաղաքացիների անուն, ազգանունները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կոնտակտային այլ տվյալներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում