Թուրքիայում սկսել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ
15/03/2013 17:47
Նմանատիպ
Այսօր Ստամբուլի «Ջեզայիր» ռեստորանի ժողովների համար նախատեսված սրահում 19:00-ին կայանալու է բաց քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Քննարկման նախաձեռնությունը պատկանում է թուրքական «Ոչ ասա ռասիզմին ու ազգայնականությանը» կազմակերպությունն է:
Կազմակերպությունն արդեն իսկ սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները:
Հիշատակման այս տարվա արարողությունների նախապատրաստական արարողություններից է նաև այսօրվա բաց քննարկումը:
«Այս տարի մեզ հետ կլինեն նաև խտրականության դեմ գործող եվրոպական մի շարք կազմակերպությունների անդամները»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Մինչև ապրիլի 24-ը կշարունակվեն և կկայանան մի շարք այլ ակցիաներ նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում