Թուրքիային պետք չէ ԼՂ հիմնահարցի կարգավորումը. Շավարշ Քոչարյան
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվայում արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այ դ հայտարարությունը, Շավարշ Քոչարյանն ասել է.
«Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը:
Ակնհայտ է, որ Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում