Ազատության հրապարակում հրավիրել բաց քաղաքացիական խորհուրդի քննարկում. Փաշինյանի առաջարկը

Այսօր Ազատության հրապարակում էր նաեւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով ինչ-որ հնարավոր փոխզիջումների մասին` Փաշինյանը նշել է.

«Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ, և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը»:

Թե իշխանությունները, թե միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցեն, որ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջարդուփշուր չի անելու, բայց ժողովուրդը անելու է ավելին’ ժողովուրդը չի նահանջելու, ասել է պատգամավորն ու հավելել. «Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են հարձակվել, սակայն ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու»: Այս մասին գրում է Panarmenian.net-ը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինանը նաեւ առաջարկեց Ազատության հրապարակում հրավիրել բաց քաղաքացիական խորհուրդի քննարկում, որտեղ շարժման մասնակիցները առաջարկներ ներկայացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր կառավարության և իշխանության ձևավորման վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

Փաշինյանի խոսքով` այդ միջոցառումը պետք է վերածել հրաժեշտի երեկույթի եւ կոչ արեց բարձր տրամադրությամբ գալ այդ օրը ու Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում