ՀՀԿ-ն կբացահայտի՞ «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը
16/03/2013 09:49
Նմանատիպ
«Առավոտ» թերթը գրում է. ««Ա1+»-ի լրագրողը Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց մի մարմնի մասին, որը «Հայկական ժամանակից» մտավ շրջանառության մեջ. Դուք անձամբ այդ մարմնի մասին ինչ-որ բան գիտե՞ք, հնարավո՞ր է հանձնաժողովը պարզի այդ մարմնի օրինականությունը:
«Հանձնաժողովի նպատակն է՝ պարզելու ճշմարտությունը: Սա չի նշանակում, որ հանձնաժողովը նախաքննության մարմին է: Սա հանձնաժողով է, որի առաքելությունը ես համարում եմ շատ մեծ, մեր հանրային կյանքում շատ լուրջ դերակատարում կարող է ունենալ այս հանձնաժողովը՝ մի քանի տարբեր ասպեկտներով: Իմ տեսանկյունից, ամենամեծ առաքելությունը նոր քաղաքական մշակույթ ստեղծելն է»,-ասաց Դ.Հարությունյանը՝ խոսելով 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին»,- գրում է «Առավոտը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում