Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապե՞տ
16/03/2013 09:53
Նմանատիպ
«Չի» տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։
«Մեր տեղեկություններով՝ ի տարբերություն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի, որի հրաժարականի դիմումը մերժվեց ՀՀԿ վերնախավի կողմից, Մուրադյանի հրաժարականի դիմումն ընդունվելու է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղուց է ցանկանում իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին տեսնել Արտաշատի քաղաքապետի պաշտոնում եւ այդկերպ ավելի վերահսկելի դարձնել Արարատի մարզկենտրոնը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում