Նախկին ՀՀԿ-ականն ընդդեմ նախկին ՀՀԿ-ականի՞
Նմանատիպ
«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հանդիպել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը (Զորիկ) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Արաբկիր վարչական տարածքում Զոհրաբ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին աջակցելու հարցը: Չի բացառվում, որ Զոհրաբ Զոհրաբյանը ընդգրկվի նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում:
Այս տարածքում ՕԵԿ-ի ձայներն ապահովելու համար համառ պայքար է մղելու Արաբկիր վարչական տարածքում հեղինակություն համարվող, վերջերս ՕԵԿ-ական դարձած, Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երկրորդ համարն է:
Ի դեպ, 2007-ին Զոհրաբ Զոհրաբյանը ԱԺ-ում էր հայտնվել Ռուբեն Հայրապետյանի «թեթեւ ձեռքով» եւ համարվում էր վերջինիս հովանավորյալը»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում