Երիտասարդ ընդդիմադիրների ճակատագիրը կորոշվի ամենաուշը մարտի 21-ին

Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր ունեն իշխանությունները քաղաքական հետապնդման արդյունքում դատապարտված երիտասարդների ճակատագրի հետ կապված, հայտնի չէ:

Տպավորություն կա, որ դեռ որոշում չունեն, ժամանակ ձգելու համար վճռաբեկը մեկ անգամ հետ է վերադարձրել բողոքը, պատճառաբանելով, թե դրանում թերություններ կային»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում