ՀՀԿ-ն որոշել է «մի ուրիշ ձեւ» համակարգել Երեւանի ավագանու ընտրությունները
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ ավագանու շտաբը, հաշվի առնելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ֆորս-մաժորը, որոշել է «մի ուրիշ ձեւ» համակարգել առաջիկա ընտրությունները:
Այս օրերին երիտսեկտորին է միացել հին գվարդիան, ընդհուպ մինչ այդ ընտրական մեծ ակտիվություն չդրսեւորող Մկրտիչ Մինասյան, կառավարությունը’ ՀՀԿ իր բոլոր անդամներով, մոբիլիզացվել է Տարոն Մարգարյանի պոստը պահելու սրբազան արշավին: Ռուբիկ Թադեւոսյանը կոորդինացնում է հայրենակցական միությունների, մարզպետների աշխատանքը, որոնք Երեւանում լիքը «հայրենակիցներ» ունեն: Երեկ ՀՀԿ շտաբում ասում էին, որ հիմնահատակ ավերելու են այն թեզը, թե ՀՀԿ-ն այդ պոստը զիջելու է ԲՀԿ-ին:
Ի դեպ, ՀՀԿ-ում ԲՀԿ-ի շահերի ջատագով Հովիկ Աբրահամյանն այս ընտրություններից մեկուսացված է’ գրեթե չի լինում շտաբում: Նախորդ’ Գագիկ Բեգլարյանի ընտրությունների ժամանակ ամեն օր Հարություն Փամբուկյանն ու Գալուստ Գրիգորիչը ժամը 5-ին դիմավորում էին Հովիկ Արգամիչին, որը գալիս էր քննարկելու վիճակը եւ հանձնարարություններ տալու: Ի հակակշիռ սրա, ակտիվ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեծ լիազորություններ է ստացել ընտրությունների հետ կապված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում