ՄԻՊ. Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների վերաբերյալ
Նմանատիպ
Մարդու Իրավունքների Պաշտպանը հրապարակել է Մարդու իրավունքների վիճակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում 2012 թվականի համար: Զեկույցում մասնավորապես ասվում է.
«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
•Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի
շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև
դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
•Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված
ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
•Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի
շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ
անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
•Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
•Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշվիչների այլընտրանքային լաբորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
•Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
•Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն’ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:
Արձանագրված դրական զարգացումները
• 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
•Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող
եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում’ տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
•Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին’ հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները,լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին»:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Կրթության և գիտության
նախարարության բաժինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում