Վրաստանը կմասնակցի Սոչիի Օլիմտիական խաղերին
16/03/2013 11:52
Նմանատիպ
Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, նախկինում հայտնի ըմբիշ, 1992 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Լերի Հաբելովը հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում բոյկոտել 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:
«Վրաստանը հանդիսանում է Օլիմպիական մեծ ընտանիքի անդամ, ճանաչում է Օլիմպիական կանոնադրությունը և կմասնակցի Սոչիում 2014-ին կայանալիք խաղերին»,-նշել է Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Հաբելովը նաև հայտնել է, որ ձմեռային օլիմպիական խաղերին չմասնակցելը մեծ վնաս կհասցնի հենց Վրաստանի մարզիկներին և որևէ վնաս չի հասցնի Ռուսաստանին և Օլիմպիական շարժմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում