Ադրբեջանցի դատապարտյալները հացադուլ են անում

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ Ադրբեջանի Բինա գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկներից մեկի բանտարկյալները հացադուլ են հայտարարել:

«Թուրան» լրատվամիջոցի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է «Ընդդեմ խոշտանգումների» ՀԿ-ի նախագահ Էլչին Բեհբութովը:

Ըստ տեղեկատվության, ադրբեջանցի դատապարտյալներն այդկերպ բողոք են արտահայտում բանտի անորակ սննդի դեմ:

Նշված քրեակատարողական հիմնարկից հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը: 

Նշենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին բազմաթիվ զեկույցներ են հրապարակում տարբեր միջազգային կազմակերպություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում