Արցախը սկսում է նախապատրաստվել մայիսյան տոներին
16/03/2013 12:21
Նմանատիպ
Մարտի 15-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումները, որոշվել պատասխանատուները:
Նիստի ավարտին ՊԲ հրամանատարը, կարևորելով մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների անցկացումը, ցուցումներ է տվել անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել դրանք բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում