ԵՄ-ն զենք չի մատակարարի Սիրիայի ընդդիմությանը

The Daily Star -ը հայտնում է, որ ԵՄ կառավարությունները մերժել են Ֆրանս-բրիտանական առաջարկը՝ հանել ԵՄ էմբարգոն և զենք մատակարարել սիրիացի ապստամբներին՝ նշելով, որ այն կարող է ուժեղացնել տարածաշրջանի անկայությունությունը և առաջացնել սպառազինությունների մրցավազք: 

«Վտանգ կա, որ լրացուցիչ զենք կարող է ստանալ և մյուս կողմը»,-  ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարելով, որ դեռ պարզ չէ կհաջողվի արդյոք ընդհանուր դիրքորոշում ձեռք բերել և էմբարգոն հանելու դեպքում Ասադի վարչակարգի գլխավոր դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը կսկսեն նույնպես զենք մատակարարել Սիրիայի իշխանություններին:

Մերկելը ավելացրել է, որ միայն այն պատճառով, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են արգելքը հանել, դա չի նշանակում, որ մյուս 25 երկրները պետք է հետևեն այդ օրինակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում