Արթուր Բաղդասարյանը բարեւներ է փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր արդեն յոթերորդ օրն է, որ «Ժառանգություն» կուսակցույան ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Այս օրերին նրան այցելում են տարբեր քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, պարզապես քաղաքացիներ:

Երեկ երեկոյան Հովհաննիսյանին այցելեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

 Այսօր ընդդիմության ղեկավարին այցելել են «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Վերջիններս Հովհաննիսյանին փոխանցել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բարևները:

Շահգելդյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարացնել հացադուլը:

Հանդիպումից հետո խոսելով լրագրողների հետ` ՕԵԿ փոխնախագահն ասել է, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումներն ու սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և սեփական պայքարի ձևերը:

«Մենք հորդորեցինք պարոն Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը , և նա ներկայացրեց այդ մասին իր տեսակետները», ամփոփել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է Tert.am-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում