Լ.Մեսսին առաջարկում է Աշխարհի առաջնությունը նվիրել նորընտիր Հռոմի Պապին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աշխարհի 2014 թվականի առաջնությունը պետք է նվիրել նորընտիր Հռոմի Պապին, հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով «Սովետսկի Սպորտ»-ին:

«Ուրախ եմ, որ նոր Հռոմի Պապը արգենտինացի է: Հրաշալի կլիներ, եթե ի պատիվ նրա անցկացվեր աշխարհի գալիք առաջնությունը»,- ասել է Մեսսին:

Նշենք, որ նոր Հռոմի Պապը ֆուտբոլի սիրահար է և երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո» ակումբին: Նրա ամենասիրած ֆուտբոլիստը հենց Լիոնել Մեսսին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում