Հայ երաժիշտը փրկել է օսմանյան երաժշտական ստեղծագործությունները
Նմանատիպ
Թուրքական «Զաման» պարբերականը հայտնեւմ է, որ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որի միջոցով հանրությանը կներկայացվի Օսմանյան երաժշտական արխիվը:
Թուրքական երաժշտության մեջ նոտաների կիրառումը սկսվել է Սելիմ 3-րդ սուլթանի ժամանակաշրջանում: Արվստասեր Սելիմ 3-րդը, ամեն հարմար առիթով նշելով, որ իրենց երաժշտության մեջ նոտաների համակարգ չկա, որի պատճառով անհանգստանում է, քանզի հազարավոր երժշտական ստեղծագործությունները հիշողությունից կջնջվեն, հրամայել է ստեղծել նոտաների համակարգ: Լիմոնճյանը Սելիմ 3-րդի հրամանով ստեղծեց նոտաների համակարգ, որը ստացավ Համբարձումյան անվանումը: Համբարձումի նոտաների համակարգը գործածվել է մինչև արևմտյան նոտաների համակարգի մտք գործելը:
Լիմոնճյանի ստեղծագործությունների մեծ մասը երկար ժամանակ փակված են եղել արխիվներում: Սակայն նեկայումս Համբարձումի նոտաների համակարգի միջոցով գրված բազմաթիվ ստեղծագործություններ հասանելի են վերոնշյալ կայքի միջոցով:
Համբարձում Լիմոնճյանը, ով հայտնի է նաև Համբարձում, Բաբա Համբարձում, Համբարձում Աղա անուններով, հայկական ծագմամբ կոմպոզիտոր է, ով ստեղծել է նոտաների համակարգը: Լիմոնճյանը ծնվել է 1768 թ. Ստամբուլի Բեյօղլու թաղամասում (Նախկին անունը’ Բերա)’ Աղա մզկիթի մոտակայքում գտնվող փողոցի տներից մեկում: Հայրը Սարգիս Լիմոնճյանն էր, իսկ մայրը’ Կատերինան: Ծագումով խարբերդցի ընտանքը գաղթել էր Ստամբուլ:
Աղքատ ընտանիքի երեխա Համբարձումը նախակրթարանն ավարտելուց հետո չի կարողացել շարունակել կրթությունը: Նա սկսել է աշխատել դերձակի մոտ՝ որպես աշակերտ: Սակայն երաժշտության հանդեպ սիրո շնորհիվ շարունակել է հաճախել եկեղեցի և սովորել երաժշտություն: Հայկական եկեղեցական երաժշտությունը սովորել է կեսարացի Գրիգոր Քաբասաքալյանից (1764-1826) և Զաննե պողոսից (1736-1808), որից հետո հայտնի հարուստ, երաժշտասեր հայկական Դուզյան ընտանիքը նրան վերցրել է իր հովանավորության տակ:Երաժշտական կրթությունն օրեցօր զարգացնելով’ սկել է աշխատել ժամանակաշրջանի երաժշտական վարպետների հետ:
Իր ապրուստը երաժշտությամբ վաստակած Համբարձում Լիմոնճյանը վախճանվել է 1839 թ. 71 տարեկան հասակում Հասքյոյի իր տանը: Նրա մարմինն ամփոփվել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում