Բ.Սահակյանն այցելել է Մարտակերտ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր:
Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ անհրաժեշտ է կատարել համապատասխան հետեւություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում