Լույս է տեսել Գ.Վարդանյանի՝ հույների և Հայոց ցեղասպանության միջև զուգահեռներ անցկացնող գիրքը

Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը:

Ինչպես հաղորդում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի ուսումնասիրությանը:

Ներկայացվում է Առաջին համաշխարհային և 1919-1922 թթ. Հույն-թուրքական պատերազմների տարիներին հույների զանգվածային տեղահանությունները և կոտորածները: Գրքում հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայերի և հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում