Բաքուն ցանկանում է փակել ԵԱՀԿ գրասենյակը’ կոծկելու ներքին խնդիրնեը
Նմանատիպ
Ադրբեջանը փորձում է փակել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, ԵԱՀԿ անդամները դեմ են դրան:
ԵԱՀԿ-ն այն հիմնական կառույցներից է, որն իր գործունեության շրջանակներում փորձում է բարեփոխումներ կատարել և նույնը պահանջել նաև Ադրբեջանի իշխանություններից:
Բնականաբար, այս իրավիճակը ձեռք չի տալիս Ադրբեջանի բռնապետական կառավարությանը և նրանք փորձում են ամեն կերպ ձերբազատվել իրենց ներքին քաղաքականության վրա վերահսկողություն ունեցող կառույցներից: Չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում Ղարաբյան կոնֆլիկտի շուրջ հիմնական բանակցությունները, ուստի եթե Բաքուն ցանկանում է փակել ԵԱՀԿ գրասենյակը, ապա ոչ միայն խնդիր ունի իր ներքին խնդիրները կոծկելու, այլև ավելի հեռուն գնացող նպատակներ ևս դրել է իր առջև’ կապված Ղարաբաղյան հարցի հետ:
Լինելով ԵՄ-ի Արևելյան գործընեկության անդամ, չի շտապում կատարել իր առջև դրված պարտավորությունները: Իհարկե, իրենց նավթադոլլարների միջոցով կարողանում են փակել միջազգային կառույցների աչքերը, սակայն երբեմն նրանք ևս խիստ են արձագանքում այս երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին և դեմոկրատական ինստիտուտների անգործունեությանը:
Այս ամենը դուր չի եկել նաև ԱՄՆ-ին: ԱՄՆ կառավարության Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքի փոխանցմամբ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը հայտարարություն է արել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի մանդատը փոխելու մասին Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայտի վերաբերյալ:
«ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ներկայիս մանդատը նախատեսում է «խթանել ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների իրականացմանը ԵԱՀԿ բոլոր հարթություններում, այդ թվում’ մարդկային, քաղաքական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներում անվտանգության և կայունության հատատմանը: ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը իրականացնում է քննադատական-կառուցողական դեր և օժանդակում է խնդիրների լուծմանն Ադրբեջանում: Մենք ընդունում ենք, որ շատ կարևոր առաջընթաց է կատարվել, սակայն նաև կարծում ենք, որ այս առաքելությունը և մանդատը շարունակում են կարևոր դեր խաղալ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման գործում: Ավելին, քաղաքական իրավիճակի և մարդու իրավունքների պայմանների վերաբերյալ պարբերաբար նեկրկայացվող հաշվետվություններն արագ ահազանգման կարևոր մեխանիզմ են և նպաստում են ԵԱՀԿ-ի դերի մեծացմանը հակամարտությունների կանխման եւ կարգավորման հարցում:
Ժամանակին ներկայացված հաշվետվությունները հնարավորություն են ընձեռում արագ պատկերացում կազմել հակամարտության շրջաններում լարվածության հնարավոր սրման վերաբերյալ: Միացյալ Նահանգները գտնում է, որ նման հաշվետվությունները շատ կարևոր են անվտանգության եւ կայունության խթանման համար, ինչպես նաև ձևավորում են ԵԱՀԿ-ի աջակցությունն Ադրբեջանին’ իր պարտավորությունների իրականացման գործում:
Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի կառավարության լավագույն շահերից է բխում շարունակելու հարգել և բարեխղճորեն կատարել մանդատով համաձայնեցված պայմանները:
Միացյալ Նահանգները գնահատում է իր սերտ համագործակցությունը Ադրբեջանի կառավարության հետ’ օգնելով կառուցել ամուր ժողովրդավարություն և կենսունակ քաղաքացիական հասարակություն»,- նշված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում