ԵՄ-ի պահանջները չեն խանգարի «ալիևյան ցմահ դիկտատուրա» հաստատելուն:
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հակաարեւմտյան արշավը, որը նպատակադրված է Արեւմուտքին ընդունել տալ Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետում նախագահ դառնալը: Արեւմուտքը բացասաբար էր անդրադարձել երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքի վերացմանը դեռեւս սահմանադրական փոփոխություն կատարվելու ժամանակ’ 2011 թ-ին: Հիշեցնենք, որ չնայած հակասություններին, 2009-ին Ադրբեջանի սահմանադրությունում նախագահի անժամկետ պաշտոնավարման վերաբերյալ փոփոխություն իրականացվեց: Իսկ սահմանադրական փոփոխությունն իրականացվեց այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը 2008-ին «ընտրվեց» նախագահ: Այն ժամանակ, երբ նա սահմանադրության առաջ նախագահական երդում տվեց, սահմանադրությամբ նախատեսվում էր հստակ երկու անգամ ընտրվելու սահմանափակում:
2013 թ-ի հոկտեմբերին մոտենալու հետ մեկտեղ, երբ Ադրբեջնում տեղի կունենան նախագահական ընտրություններ, Արեւմուտքը սկսել է ավելի բացահայտ կերպով դեմ հանդես գալ Իլհամ Ալիեւի հերթական անգամ նախագահությանը: Արեւմուտքը հասկանում է, որ նախագահական ընտրություններին կարճ ժամանակ մնացած’ նորից սահմանադրական փոփոխություն կատարել հնարավոր չէ: Իշխանությունն էլ համառում է Իլհամ Ալիեւի երրորդ անգամ թեկնածության առաջադրման հարցում: Այդ է պատճառը, որ Արեւմուտքը իշխանության առաջ կտրականապես թափանցիկ ընտրությունների պահանջ է դնում: Պաշտոնական Բաքուն հասկանում է, որ թափանցիկ ընտրությունն Ալիեւի իշխանության կործանում է նշանակում: Այդ պատճառով էլ հարձակում է սկսել’ Արեւմուտքին այդ պահանջից հետ պահելու համար: Սակայն կանխատեսելի չէ, որ Արևմուտքի պահանջները ինչ-որ բան կփոխեն և Իլհամը ետ կկանգնի «ալիևյան ցմահ դիկտատուրա» հաստատելու մտքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում