4.1 C
Yerevan

Փաստաբանների պալատում քննարկվել է «դատադուլ» անել-չանելու հարցը

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Այսօր ՀՀ Փաստաբանների պալատում կայացել է պալատի խորհրդի ընդլայնված նիստը: Նիստի ժամանակ թեժ քննարկում է ծավալվել պալատի անդամ Հայկ Ալումյանի կողմից նախաձեռնվող «դատադուլ» խորագրով գործադուլ կազմակերպելու շուրջ:

Բարձրացվել են մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ թե որքանով է նպատակահարմար գործադուլ սկսել հետընտրկան այս շրջանում, երբ դեռ տեղի չի ունեցել նախագահի երդմնակալության արարողությունը, և այդ ցույցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ:

Հ.Ալումյանից հետաքրքրվել են նաև, թե ինչու է ցանկանում այժմ ակտիվացնել բողոքը, քանզի նախապես որոշված էր, որ այս հարցին կրկին անդրադառնալու են սեպտեմբերին: Նաև խոսվել է այն մասին, որ դատական համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և ինչու չսպասել դրանց ավարտին այն չբավարարվելու դեպքում միայն բողոքել:

Այս բոլոր հարցերին լիարժեք պատասխան չի կարողացել տալ գործադուլի շարժման համակարգող խմբի անդամ Հ.Ալումյանը: Նիստի մասնակիցների մեծամասնությունը դեմ է եղել գործադուլին, և զգուշացվել է, որ բողոքի ակցիաներ իրականացնելու դեպքում պետք է հանդես գալ անհատապես և չներկյանալ Փաստաբանների պալատի անունից:

spot_imgspot_img