Ռուսական դիվանագիտության ձեռքբերումը և ԱՄՆ-ի զիջումները
Նմանատիպ
ԱՄՆ-ն որոշ փոփոխություններ կկատարի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ համակարգերի) տեղակայման վերջին փուլում’ հրաժարվելով Լեհաստանում լրացուցիչ հրթիռների տեղակայումից: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
Վերջինս նշել է, որ ներկայումս նրանք վերակազմավորում են ՀՀՊ տեղակայման ծրագիրը: Այդ հետաձգման հետ կապված Պենտագոնը որոշել է Լեհաստանում հրթիռների տեղակայման համար նախատեսված միջոցները ծախսել ԱՄՆ-ում լրացուցիչ հրթիռների տեղակայման ու նորագույն մշակումների վրա:
Նախատեսվում էր, որ մինչ 2015թ.-ը նման կործանիչ հրթիռներ կտեղակայվեն Ռումինիայում, իսկ 2018թ.-ը Լեհաստանում: Մինչ 2020 թ.-ը կանխատեսելի է , որ ամերիկյան ՀՀՊ համակարգը կպաշտպանի ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներին փոքր և միջին հեռավորության, ինչպես նաև, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից:
Լեհաստանում տեղակայվող հրթիռները հատկապես մեծ անհագստություն էր առաջացրել ռուսական կառավարող շրջանակներում, քանի որ ենթադրելիորեն ուղղված էր հենց Ռուասատանից եկող հնարավոր սպառնալիքի դեմ: Սակայն Ռուսաստանը ամեն կերպ փորձում էր կոտրել դեռևս «Սառը պատերազմ»-ի տարիներից մնացած ԱՄՆ-ի համար թշնամական իր կերպարի կարծրատիպը և իրավական երաշխիքներ էր պահանջում, որ դրանք ուղղված չեն լինի իր դեմ: Ռուսաստանի նախագահ Պուտինը կարողացել էր Օբամային համոզել’ մեղմացնելու իր քաղաքականությունը, ինչն ԱՄՆ-ում առաջ էր բերել ընդդիմադիր Հանրապետականների զայրույթը: Մի բան պարզ է, որ Օբամայի կառավարման տարիներին այս ոլորտում կոշտ քաղաքականություն չի սպասվում’ ընդդեմ Ռուսաստանի:
ՀՀՊ համակարգի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում կարևորագույն հանդիպումը վերջերս տեղի ունեցավ Բեռլինում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև, ինչն էլ հանգեցրեց Ռուսաստանի համար դրական վերջնարդյունքին: Սա կարելի է համարել վերջին տարիների ռուսական դիվանագիտության ձեռքբերումներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում