Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցաշարը: Նախորդ երկու տուրերում գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկ ոչ-ոքի էր խաղացել, մեկ հաղթանակ տոնել և վաստակած 1.5 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները:

Ինչպես տեղեկացնում է Allsport.am-ը, այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն էր: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով ամբողջ պարտիայի ընթացքում առավելություն ունենալ և 35-րդ քայլին հաղթանակ տոնել: Այժմ հայ գրոսմայստերն իր օգտին ունի 2.5 միավոր: Նշենք նաև, որ ավարտվել է նաև Կրամիկ-Գրիշչուկ պարտիան’ շախմատիստները ոչ-ոքի են խաղացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում