13.1 C
Yerevan

Ադրբեջանի բանակի կորուստների թիվը գնալով ավելանում է

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության Եվլախի Գյոյթեփե բնակավայրում տեղակայված զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է 2013 թ-ի հունվարին Ջալիլաբադից պարտադիր զինծառայության կանչված, 1994 թ-ի դեկտեմբերի 9-ին ծնված զինվոր Էլվին Ֆիքրեթ օղլու Նիֆտիզադեն:

Հանգուցյալի մահվան մասին վարկածները բավականին տարբերվում են:Պաշտոնական աղբյուրների համաձայն զինվորը մարտի 16-ին մահացել է «զորամասի ճաշարանում սնունդ ընդունելուց հետո հնարավոր թունավորման հետեւանքով անակնկալ կերպով արյան ճնշումը կտրուկ ընկնելու պատճառով»,ինչը ժխտում են հանգուցյալի հարազատները: Հանգուցյալի հորաքրոջ որդին’ նախկին «խղճի» բանտարկյալ Ուլվի Գուլիեւը նշել է, որ զինվորը մահացել է «նրա հրամանատարի կողմից գլխին աթոռակով հարվածելու հետեւանքով»:

Նա ասել է, որ ծննդավայր Շյոթուքլու գյուղում հուղարկավորությունից առաջ ընտանիքի անդամները զինվորի գլխի վրա բութ գործիքով ծանր հարվածի հետք, իսկ մարմնի վրա կապտուկներ են տեսել: «Եթե Էլվինը թունավորվել է, ապա ինչու նույն սնունդն օգտագործած զորամասի 300 զինվորները եւս չեն թունավորվել: Նրան սպանել է իր հրամանատարը’ քնած ժամանակ գլխին աթոռակով հարվածելու միջոցով, ով պատասխան կտա դրա համար», – ասել է նա:

Այս դեպքը կրկին առաջացրել է Ադրբեջանի հասարակության զայրույթը: Տակավին վերջին ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերի վերաբերյալ չարտոնված ցույցեր էին կազմակերպվել Բաքվում, որը դաժանորեն ճնշվեց տեղական իշխանությունների կողմից: Այս միջադեպը կարող է կրկին դառնալ նմանատիպ ցույցի առիթ:

Իսկ Մարտի 17-ին «Աղդամի ուղղությամբ ճակատային գծում» ծանր վիրավորվել է 19-ամյա զինվոր Ջավիդ Ալիմսահ օղլու Մեհրալիեւը, ով տեղափոխվել է հոսպիտալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը «ԱզերիՊրես»-ի հետ զրույցում հաստատել է փաստը: Ջավիդ Մեհրալիեւը պարտադիր զինծառայության է կանչվել Խաչմազի շրջանից:

spot_imgspot_img